News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին: Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը:

Ձեր ընկերությունը Վլադիմիր Պուտինի հետ հայտնի փաստ է: Ձեզ անվանում են այն քիչ մարդկանցից, որի հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի: Նրանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը եւ դուք: Ռուսաստանի նախագահը օգոստոսի 31-ին զանգեց եւ անձամբ շնորհավորեց ձեր ծննդյան օրը: Շատերը դա մեկնաբանցեին որպես ցուցադրական աջակցություն, երբ ձեր դեմ գործ էր հարուցվել: Եվ դա արվեց Մոսկվա Քոչարյանի այցից քիչ առաջ: Պուտինը ձեզ աջակցե՞ց, երբ զանգեց:

Իմ նախագահության 8 տարիների եւ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում մենք համագործակցել ենք: Հարաբերությունը բացարձակապես ազնիվ էին: Արդյունքները՝ շշմեցուցիչ: Հայաստանում ռուսական ներդրումներ գրեթե չկային: Այժմ տեսեք՝ ինչքան ռուսական ընկերություններ են մտել հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր: Էլ չեմ ասում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Իհարկե, ձեւավորվեցին նաեւ անձնական հարաբերություններ: Մենք երբեք միմյանց չենք ստել: Այդ հարաբերությունները շատ ազնիվ էին, անկեղծ, անմիջական: Թե ես, թե նա միշտ կարծել ենք, որ պետք է պարզ ասել խնդիրների մասին, լուծել դրանք, պայմանավորվել: Տարաձայնությունները հրապարակային հարթություն չտեղափոխել (տարաձայնություններ միշտ լինում են): Հենց որ հրապարակային հարթություն ես տեղափոխում, պետք է նույն հասարակությանը բացատրես՝ ով է ճիշտ, ով՝ սխալ, իսկ դա շատ է բարդացնում իրական փոխզիջումների որոնումը:

Նման օրինակներ կան նույն եվրասիական հանրությունում: Նման երկարատեւ համագործակցությունը մեզ մտերմացրեց եւ զուտ մարդկայնորեն: Մենք միշտ շփումներ ենք պահպանել իմ նախագահությունից հետո: Ես դրանք չեմ գովազդել եւ չեմ փորձել ինչ-որ կերպ կապիտալիզացնել:

Դա արդեն արվել է. դրանք արդեն հրապարակային են, նշանակում է կկապիտալիզացվեն

Այո, բայց մենք իմ նախագահությունից հետո մշտապես շփվել ենք: Ես մեծ հարգանքով եմ նրան վերաբերվում, զգում եմ, որ իմ հանդեպ նրա վերաբերմունքը նույնն է: Մենք հարգում ենք իրար, հարգում ենք այն աշխատանքը, որն արել ենք հայ-ռուսական հարաբերություններում: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել միայն Հայաստանի իրավիճակով, դրանք հարցերի շատ ավելի լայն շրջանակ են շոշափել:

Ի՞նչ է ընկած պետությունների ղեկավարների բարեկամության հիմքում: Դա պետք է լինեն կամ ընդհանուր տեսակետներ, կամ միասին անցած մի բան, ինչը կմտերմացներ մարդկանց: Ձեր դեպքում, ի՞նչն է:

Դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: Դա կարող է լինել եւ անցած ճանապարհ, եւ պարզապես փոխադարձ համակրանք: Շատ բան կարող է լինել: Չեմ կարծում, որ կա ինչ-որ առանձին գործոն, դա գործոնների ամբողջություն է, որոնք միանալով մարդկանց միջեւ զգացմունքային սիներգիա են ստեղծում: Եվ դա դառնում է այսպես ասած հիմնաքարային կազմություն այդ հարաբերությունների համար:

1999 թվականի հոկտեմբերն այդ գործոնների գումարում ինչ-որ տեղ զբաղեցնու՞մ է: Հոկտեմբերի 30-ին Պուտինը ժամանեց Երեւան, որտեղ նախօրեին խորհրդարանում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Դուք այդ ժամանակ անձամբ բանակցում էիք ահաբեկիչների հետ: Դա նրա հետ ձեր առաջի՞ն շփումն էր:

Դա առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից մեզ մոտ ընկերություն սկսվեց: Լուրջ մարդկանց դեպքում մեկ-երկու, երկու-երեք շփումներից չեն կարող ընկերական հարաբերություններ ձեւավորվել: Այդպես չի լինում: Ես ընկեր հասկացությանը շատ լուրջ են վերաբերում, որպեսզի ինչ-որ մեկի հետ մեկ-երկու անգամ հանդիպելով, ասեմ, որ նա իմ ընկերն է: Լեզուս չի պտտվի: Դա տարիների ընթացքում է կառուցվում: Չեմ կարծում, որ մարդը կարող է 100 ընկեր ունենալ:

Վլադիմիր Պուտինի հետ ծանոթության ո՞ր տարում դու կարող էիք ասել, որ նա ձեր ընկերն է

Մոտ երկրորդ տարում ես մեր միջեւ ինչ-որ քիմիա զգացի:

Փոխադա՞րձ

Այո՛, այդ ամենը փոխադարձ է լինում։ Հայաստանը փոքր երկիր է եւ եթե ունես կախյալի զգացողություն, ապա այդ ընկերությունը երբեք չի ստացվի։

Այսինքն՝ դուք նրա հետ հավասարը հավասարի պես եք խոսե՞լ

Հասկանալի է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն համատեղելի չեն իրենց ներուժով, սակայն եթե ունես ներքին ազատություն, ապա որպես մարդ դու չես կառուցում հարաբերությունները դե ֆակտո անհավասար ռեսուրսների ճնշման տակ։ Սրա միջով անցնել շատերի մոտ պարզապես չի ստացվում։ Ես տեսել եմ տարբեր գագաթնաժողովների ժամանակ, թե ինչպես են փոքր երկրների ղեկավարները պտտվում ԱՄՆ նախագահի շուրջը։ Չի կարող այդպիսի ընկերություն լինել։

Այդտեղ կարող են լինել ինչ–որ կախյալ հարաբերություններ։ Եթե խոսում ենք ընկերության մասին, ապա պետք է խոսենք անձնական հարաբերությունների մասին։ Անձնական հարաբերությունները կախված չեն, թե ինչ մեծության պետության ղեկին է կանգնած այս կամ այն նախագահը։ Դա ակնհայտ է՝ սիրաշահում են խոշոր գերտերությունների նախագահներին, պտտվում են նրա շուրջ կամ կա ներքին արժանապատվություն եւ ըմբռնում, որ երկրները անհավասար են, սակայն անձնական պլանում դու այնքան ազատ ես, որ պատրաստ ես մարդու հետ անձնական հավասար հարաբերությունների։ Եվ այն, որ նա մեծ, հզոր եւ ուժեղ երկրի նախագահ է, դա չի ճնշում քո անձնական ազատությունը, ինքդ քո անձնական ընկալումը այդ հարաբերություններում։

Դուք կարող եք վերցնել խոափողը եւ զանգահարե՞լ Վլադիմիր Պուտինին։ Հոկտեմբերին նրա ծննդյան տարեդարձն է։

Տեխնիկապես դա բարդ է։ Դա բաց կապ է, որով չես խոսի։ Ես բավականին հաճախ եմ լինում Մոսկվայում եւ, որպես կանոն, օգտագործել եմ այդ հնարավորությունը։

Եվ հոկտեմբերին...մի վայրկյան, դուք այժմ չեք կարող լքել երկրի սահմանները, չեք կարող նրա ծննդյան տարեդարձին գնալ։

Դա ակնհայտ խնդիր է, քանի որ ես դատարանի վճռով ազատվել եմ անձեռնմխելիության հիմքով, բայց, այնուամենայնիվ, անձնագիրս չեն վերադարձնում եւ ասում են, որ չեմ կարող լքել երկիրը։ Բացարձակապես ապօրինաբար։ Իմ ամբողջ կյանքը պայքարի մեջ է անցել, այդ իսկ պատճառով ես չեմ վհատվում։ Այն, ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ։ Այս հայտնի արտահայտությունը իմ կյանքի կարգախոսն է միշտ եղել։

Կարելի՞ է  ասել, որ դուք Վլադիմիր Պուտինի հետ համախոհներ եք, որ միանման եք իրերին նայում։

Աշխարհայացքը բավականին նման է։

Դուք Վլադիմիր Պուտինի հետ «դու»–ով եք խոսո՞ւմ

Չեմ ցանկանում քննարկել այդ թեման: Դա (ՌԴ նախագահի հետ ընկերական հարաբերությունների մասին տեղեկությունը) պարզապես հայտնվեց հանրային տիրույթում: Այդ զանգը լուրջ աջակցություն էր, բայց ես երբեք նման հարաբերությունները չեմ հրապարակայնացրել։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ