News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտի խնդիրը ոչ թե փոքր հիդրոէլեկտրակայանների գործունեության մեջ է, այլ ջրային ռեսուրսների անարդյունավետ կառավարման մեջ։ Սեպտեմբերի 19-ին կայացած Հիդրոէներգիա արտադրողների համընդհանուր համաժողովում այսպիսի կարծիք է արտահայտել «Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ի տնօրեն Ռոման Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանում ներկայում գործում են ընդհանուր 365 ՄՎտ հզորությամբ 184 փոքր հէկեր, իսկ կառուցման ընթացքում են եւս 35-ը, որոնց ընդհանուր հզորությունը 65 ՄՎտ է։ Այս ամենով հանդերձ՝ փոքր հէկերը ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի 20 տոկոսը։

«Չնայած որ հիդրոէներգետիկան Հայաստանում ճանաչված է որպես նախընտրելի ոլորտ, հեկերի աշխատանքը երկրում թերագնահատված է, երբեմն անտեսվում է եւ գտնվում է ոչ միայն որոշ հասարակական գործիչների, այլեւ շահագրգիռ կողմերի թիրախում»,- նշեց փորձագետը։

Նրա կարծիքվ՝ հիդրոէներգիայի անպատասխանատու արտադրողների խնդիրները չի կարելի ընդհանրացնել եւ դրանց համակարգային նշանակություն տալ։ Չի կարելի գնալ նաեւ փոքր հէկերը փակելու ճանապարհով, անհրաժեշտ է դրանց ժամանակակից դառնալու, խնդիրները բարձր բանկային տոկոսադրույքների միջոցով լուծելու հնարավորություն տալ եւ ստեղծել ներդրումների ներգրավման պայմաններ։

«Պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են Հայաստանի ջրային պաշարների ավելցուկի մասին։ Երկրի ջրային պաշարները կազմում են 7 մլրդ խորանարդ մետր այն դեպքում, երբ պահանջարկը կազմում է 3 մլրդ։ Հետեւաբար խնդիրները ոչ թե փոքր հէկերի գործունեության մեջ են, այլ ջրային պաշարների անարդյունավետ օգտագործման եւ կառավարման մեջ»,- ասաց Մելիքյանը։

Նա նաեւ նշեց, որ անհնար է պատկերացնել փոքր հէկերի փակումը Հայկական ատոմակայանի պլանային վերանորոգման դեպքում։ Վերջին ժամանակներս փակվել է 2 փոքր հէկ։ «Փոքր հիդրոէներգետիկան նաեւ սոցիալական խնդիրներ է լուծում։ Բացի համեմատաբար ցածր տուրքերից, այն նաեւ Հայաստանում 4500 մարդու ապահովում է աշխատանքով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ջրային օրենսգրքում փոքր հէկերի կառուցման նորմերը խստացնելու մասին փոփոխությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ