News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը պատրաստ է անհապաղ սկսել մինչեւ 2021թ․ հունվար ամիսը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման համաձայնության ձեռքբերման շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ ողջունելով միջկորեական գագաթաժողովում ԿԺԴՀ-ի ղեկավարի հայտարարությունը՝ տեղեկացնում է AFP-ն։

Պոմպեոն նշել է, որ չորեքշաբթի առավոտյան ինքը խոսել է իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ, եւ հաջորդ շաբաթ հրավիրել է նրան Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ-ին։

Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Կիմ Չեն Ընը համաձայնել էր պատմական այց կատարել Սեուլ եւ միջազգային դիտորդների ներկայությամբ փակել հրթիռների մեկնարկման բազան։

«Այս հանգամանքներից ելնելով՝ ԱՄՆ-ը պատրաստ է անհապաղ սկսել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների վերանայման բանակցությունները»,- ասել է Պոմպեոն։

«Սա կդառնա Հյուսիսային Կորեայի արագացված ապամիջուկայնացման գործընթացի սկիզբը, որը պետք է ավարտվի 2021թ․ հունվարին եւ Կորեական թերակղզում հաստատուն խաղաղություն ապահովի»,- իր խոսքն ավարտել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ