News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ջորջ Բուշի ղեկավարությամբ ամերիկյան զորքերը Մերձավոր Արեւելք մտցնելը եղել է «վատթարագույն սխալը», որ կատարել են Միացյալ Նահանգների իշխանությունները: Նա այս մասին հայտարարել է Hill.TV-ի հետ հարցազրույցում:

«Ամենավատ սխալը, որ կատարվել է մեր երկրի պատմության մեջ, Մերձավոր Արեւելքում մեր ռազմական ներկայությունն է, որը նախաձեռնել է նախագահ Բուշը»,- ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբաման նույնպես սխալվել է, երբ ընդունել է Մերձավոր Արեւելքից զորքերի դուրսբերման որոշումը: Թրամփը, սակայն, շեշտել է, որ «այնտեղ հայտնվելն» է եղել «ամենամեծ» սխալը:

ԱՄՆ առաջնորդն իր կարծիքը բացատրել է այն հանգամանքով, որ այդ որոշումը ԱՄՆ-ին 7 տրլն դոլար է արժեցել եւ «միլիոնավոր» կյանքեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news