News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով մեղադրյալ Դավիթ Հարությունյանի մասով քրեական գործը կարճվել է։ Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Ռաֆիկ Մարտիրոսյանը:

Հայտնի չէ՝ արդյոք մյուս մեղադրյալների մասով քրգործը նույնպես կարճվել է, թե ոչ։

Նշենք, որ ավելի վաղ դեպքի վերաբերյալ Ռաֆիկ Մարտիրոսյանը պատմել էր. «Դավիթ Հարությունյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ անօրինական: Իմ պաշտպանյալը ցուցմունքներ է տվել տեսաերիզի կոնկրետ դրվագների վերաբերյալ: Ամեն ինչ սկսվել է մեքենան կայանելուց: Պետք է մեքենան կանգներ լվացարանի մոտ, սակայն, ԱԱԾ աշխատակիցներից մեկը Վիտալի անունով կանգնել է ճանապարհի կենտրոնական մասում, այնուհետեւ նորից շրջադարձ արել, հետ եկել: Դրանից հետո Վիտալին մտել է սենյակ եւ հետեւից հարվածել Դավիթ Հարությունյանին եւ մարմնական վնասվածք պատճառել: Սակայն, այսքանից հետո էլ Դավիթ Հարությունյանը եղել է բաժանողի դերում»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գործով այս պահին կա 7 մեղադրյալ, այդ թվում ԱԱԾ նախկին պետ Արշավիր Ղարամյանի որդին՝ Վարդան Ղարամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ