News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Բեռն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Գեւորգ Գորգիսյանը, Շուշան Սարդարյանը եւ Շիրակ Թորոսյանը:

ՀՀ ԱԺ նախագահը կհանդիպի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի, Շվեյցարական Համադաշնության փոխնախագահ, Ֆինանսների դաշնային դեպարտամենտի ղեկավար Ուելի Մաուերի, ՇՀ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆիլիպպո Լոմբարդիի, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Խորհրդարանական պատվիրակությունը կայցելի նաեւ Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության հարցերով գրասենյակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ