News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հնդկաստանի Մեգխալայա նահանգում կա Կոնգտխոնգ գյուղ, որի բնակիչները երաժշտության օգնությամբ են շփվում: Այստեղ ապրում է կխասի ժողովուրդը, որոնց մոտ ընդունված է միմյանց հետ յուրահատուկ ձայնով շփվել, որը մարդկանց տալիս են ծնվելուց, գրում է «Մոյա պլանետան»

Սովորական անուններ նրանք ունեն, բայց դրանք հազվադեպ են օգտագործվում: Յուրաքանչյուր անունն ունի կարճ եւ երկար տարբերակ, ընդ որում վերջինը տեւում է մոտ 30 վայրկյան:

Երեք երեխաների մայր Պինդալին Շաբոնգն ասում է. «Յուրաքանչյուր անուն-մեղեդու կոմպոզիցիան բխում է սրտից: Այն երեխայի նկատմամբ ուրախություն եւ սեր է արտահայտում: Համայնքի առաջնորդ Ռոթել Կխոնգսիթը հավելում է. «Ես սովորական անունն եմ օգտագործում, եթե իմ երեխան վատ բան է արել, իր վարքով կոտրել է սիրտս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ