Թուրքիայի իշխանությունները 93 մլն թուրքական լիրայով (15 մլն դոլար) տուգանել են Google-ին՝ բջջային ծրագրերի վաճառքի մրցակցության օրենքը խախտելու համար՝ տեղեկացնում է Reuters-ը։
Որոշվել է, որ Google LLC-ն, Google International-ը եւ Google Reklamcilik-ը 6 ամսվա ընթացքում պետք է անհրաժեշտ փոփոխություններ կատարեն, որպեսզի «շուկայում վերականգնվի արդյունավետ մրցակցությունը եւ դադարեցվեն խախտումները։»