News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը հույս ունի հաջորդ ամիս սկսել Պխենյանի հետ ուղիղ բանակցությունները՝ Հյուսիսային Կորեայում զոհված ամերիկյան զինծառայողների մարմինների վերգետնյա որոնումը վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է ռազմագերիների հաշվառման պաշտպանական գործակալության ղեկավար Քելլի ՄաքՔեյգը՝ տեղեկացնում է AP-ն։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուզում է որոնումները վերսկսել եկող գարնանը, եթե համաձայնություն ձեռք բերվի այնպիսի վիճահարույց հարցերի շուրջ, ինչպիսին է ԿԺԴՀ-ին տրվելիք փոխհատուցումների տեսակները։

Խոսքը 1950-53թթ․ Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկյան զինվորականների մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ