News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել Երեւանում ԵԽ գրասենյակի փոխտնօրեն Լորետա Վիոյուն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդական Անջեյ Մանցեւիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ընտանեկան բռնությունների դեմ պայքարի, քննության առանձնահատկություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված քայլերը՝ ընտանեկան բռնության դեպքերի առթիվ իրականացվող քննությունն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաեւ` դրանք կանխելու ուղղությամբ:

Ա.Ղամբարյանը նշել է նաեւ, որ Քննչական կոմիտեում վարվում է վիճակագրություն՝ ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ, որը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել ընտանեկան բռնությունների տարածվածության աստիճանի, նպաստող պայմանների մասին:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է հատկապես անչափահասների դեմ ուղղված հանցագործությունների պատշաճ քննությունը եւ փաստվել, որ նման դեպքերի քննությունն իրականացվում է անչափահասների գործերով որակավորված քննիչների կողմից:

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի փոխտնօրեն Բոյանա Ուռումովան շնորհակալություն է հայտնել՝ խնդիրը հետաքրքիր եւ համակողմանի ներկայացնելու համար եւ նշել, որ ընտանեկան բռնությունների հարցի նկատմամբ մոտեցումների եւ մտածելակերպի դրական փոփոխություն է նկատվում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ