News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը արտասահմանցի ցանցահեններին նախազգուշացրել է կիբեռհանցագործությունների համար պատիժների խստացման մասին: Սա հնարավոր կդառնա ԱՄՆ կիբեռանվտանգության նոր ազգային ռազմավարության շնորհիվ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Ամերիկյան հետախուզական ծառայությունները սպասում են, որ ԱՄՆ-ի դեմ կիբեռհարձակումների թիվը զգալիորեն կաճի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին: Քվեարկությունն անցկացվելու նոյեմբերի 6-ին:

Ռազմավարության մեջ դաշնային բոլոր գերատեսչությունների համար ներկայացված են կիբեռտարածքում անվտանգության պահպանման նոր հրահանգները: Վաշինգթոնը հույս ունի պաշտպանել պետական կառույցների տվյալները եւ ԱՄՆ բոլոր բնակիչների անձնական տեղեկությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Բոլթոնի խոսքով՝ քաղաքականության փոփոխության անհրաժեշտությունը ծագել է «ոչ այն պատճառով, որ մենք ցանկանում ենք կիբեռտարածքում ագրեսիվ գործողություններ անցկացնել»: Ըստ նրա՝ բանն այն է, որ հասունացել է «պաշտպանական կառույցներ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք մեր հակառակորդներին կցուցադրեն, որ մեր դեմ գործողությունների անցկացումն իրենց համար ավելի թանկ կաժենա, քան կարծում են»:

Ռազմավարության մեջ ներկայացված է ԱՄՆ կիբեռանվտանգության քաղաքականության առաջնահերթ ուղղությունների մի ամբողջ շարք:

Այդպիսի առաջնահերթությունների թվում են՝ միջազգային ինտերնետ-քաղաքականության մշակումը եւ պետական գերատեսչություններում կիբեռանվտանգության ոլորտում բանիմաց աշխատակիցների ընդունումը:

Նրա խոսքով՝ վերջնանպատակն է «զսպող կառույցների ստեղծումը, որոնք հակառակորդին ցույց կտան, որ մեր դեմ գործողություններ վարելը նրանց համար ավելի թանկ կարժենա, քան կցանկանային»:

Ռազմավարությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն կշարունակի համալրել կիբեռտարածքում անբարեխիղճ գործիչների ցուցակը՝ հնարավորության սահմաններում նրանց հրապարակայնորեն դատապարտելով կիբեռհարձակումների համար, նաեւ կիրառելով տնտեսական պատժամիջոցներ ու դիվանագիտական ճնշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ