News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գուլենի հետ կապ ունենալու կասկածանքով ավելի քան 80 զինվորական է կալանավորվել:

Anadolu-ն հաղորդում է, որ կալանավորումները սկսվել են այն բանից հետո, երբ Անկարայի դատախազությունը 110 զինվորին կալանավորելու կարգադրագիր է տվել:

Կալանավորվածների թվում  երեք գնդապետ,  երկու փոխգնդապետ, լեյտենանտներ եւ սերժանտներ կան, ինչպես նաեւ ռազմական օդաչու: Նշվում է, որ դրանք Գյուլենի «գաղտնի իմամներն» էին:

2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձից հետո, ինչում թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրեցին, Թուրքիայում ճնշումների ալիքը սկսվեց: Ավելի քան 100 հազար քաղաքացիական ծառայողներ, ուսուցիչներ եւ լրագրողներ հեռացվեցին աշխատանքից, շուրջ 50.000 մարդ ձերբակալվեց Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով: Ընդ որում ճնշումները շարունակվում են մինչ այսօր: Գյուլենը, ով ապրում է ԱՄՆ-ում, հերքում է մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ