News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Ավստրիայի արտաքին գործերի նախարարության Զարգացման համագործակցության ղեկավար Դորոթեա Աուերին եւ Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին, ինչպես նաեւ ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների: Այցի նպատակն էր ավստրիացի ընթերցողներին ներկայացնել Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ ձեւավորված սերտ համագործակցության արդյունքները, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում:  Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը բարձր է գնահատել Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի շրջանակում ցուցաբերվող աջակցությունը: Նախարարը հույս է հայտնել, որ այսուհետ եւս հայ-ավստրիական հարաբերությունները ագրարային ոլորտում  կշարունակեն ընդլայնվել` ընդգծելով, որ ավստրիական փորձը ոլորտի մի շարք ուղղություններում հայկական կողմի համար շատ կարեւոր է եւ օգտակար:

Այնուհետեւ Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Այս համատեքստում նախարարը հատկապես կարեւորել է չմշակվող հողատարածքների ծավալների նվազեցումն ու հողերի խոշորացման, բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման եւ հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաեւ խորհրդատվական ծառայությունների բարելավումը:

Հյուրերի խնդրանքով նախարարն անդրադարձել է նաեւ պետական աջակցության ծրագրերին, գյուղատնտեսության պետական սուբսիդավորման ուղղություններին ու պայմաններին:

Պատասխանելով երկրի սահմանամերձ համայնքների ֆերմերներին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ հարցին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ վերջերս կառավարության նիստում ընդունվել է որոշում սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն հատկացնելու վերաբերյալ։

Գյուղատնտեսության ոլորտում Սփյուռքի ներուժի օգտագործման վերաբերյալ հարցին ի պատասխան նախարարը նշեց, որ նկատելի է հետաքրքրության աճ  սփյուռքի գործարարների կողմից ներդրումներ կատարելու ոլորտում՝ ընդգծելով, որ արդեն կան սփյուռքահայերի կողմից հիմնված բազմաթիվ կայացած գյուղացիական տնտեսություններ։ Նա առանձնահատուկ նշեց, որ գյուղատնտեսության նորանշանակ փոխնախարար Արտակ Քամալյանը, ով երկար տարիներ մասնագիտացել է գյուղատնտեսության ոլորտում, վերադարձել է հայրենիք` իր նպաստը բերելու տնտեսության այդ կարեւոր ոլորտի զարգացման գործին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանին, հայկական գյուղմթերքի արտահանման շուկաների ընդլայնմանը, գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացմանը եւ մի շարք այլ հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 6,5 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել.ՊԵԿ
Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին...
Նոր դրամաշնորհ Եվրահանձնաժողովի կողմից՝ Հայաստանի համար. Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 72 մլն
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի,…
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ