News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները, ձեւավորել անկախ եւ օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի եւ քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարչապետի նստավայրում կայացած միջոցառման ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի մեծարգո նախագահ, Արցախի մեծարգո նախագահ,

Շնորհավորում եմ բոլորիս անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

1991 թվականի այս օրը կայացավ հանրաքվեն որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի եւ բարձրագույն ձեւ՝ հստակ ցույց տվեց այդ հանրաքվեն, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը՝ քաղաքական անկախություն արտաքին աշխարհում եւ ժողովրդավարություն ներքին կյանքում:

Մեր ժողովրդի բոլոր շերտերը բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ ու պատվաբեր ճանապարհն էր: Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, որոնք մոտեցրին այս բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, որոնք մարտնչեցին այդ թանկ պարգեւը՝ ազատությունը, անկախությունը  պաշտպանելու համար:

Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, եբեմն հերոսական տարիներ հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով:

Այդ ճանապարհին ցավոք անձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն նույնիսկ հանցագործություններ: Բայց մի բան մնաց աներեր եւ անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը, անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն:

Այս ընթացքում ստեղծվել եւ ամրացել են մեր պետական հաստատությունները: Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության եւ մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով:

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են, դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան: Հեղափոխությունները լրջագույնս քննություն են ցանկացած պետության համար: Մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը: Բայցեւայնպես մեր պետական կառավարման համակարգը լրջագույնս բարեփոխումների կարիք ուն եւ դրանք պետք է լինեն  թե բովանդակային, թե կառուցվածքային, թե կազմակերպչական:

Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի հայրենակիցներ, մեր երկիրը թեւակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան եւ մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:  Դրանցից առանցքայինն է այն, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր բոլոր պետական համակարգը, ինչը էականորեն խանգարում է թե մեր տնտեսության, թե մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները, ձեւավորել անկախ եւ օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի եւ քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ