News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելություն է տեղի է ունեցել:

Ընդունելության ժամանակ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը ելույթ ունենալով ներկաներին շնորհավորել է  Հայաստանի պետական տոնի կապակցությամբ: Ելույթում դեսպան Վարդան Տողանյանը շեշտել է հայ-ռուսական ժամանակակից հարաբերությունների բարձր մակարդակը:

«27 տարվա ընթացքում մենք արաձանագրում ենք հայ-ռուսական հարաբերությունները կայուն աճի մասին: Բայց մեր հարաբերությունները դարեր են տեւել, եւ դրանք մեծ հաղթանակների եւ խորը ավանդույթների տարիներ են: Մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, հեղափոխությունից հետո, նոր Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավելի խորը աճ է արձանագրում: Մենք պատրաստ ենք ընդլայնել համագործակցությունը կյանքի բոլոր ոլորտներում», - ասել է Տողանյանը:

Շնորհավորական ուղերձով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Իր ելույթում նա անդրադարձել է  Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության տարբեր կողմերին:

«Մեր երկրները կապված են պատմական կապերով: Այսօր մենք համոզվում ենք դրանում Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական փոփոխությունների ֆոնի վրա: Չնայած այդ փոփոխություններին, հաստատվել է ռուս-հայկական համագործակցության շարունակման համար ուղղվածության հավատարմությունը», - ասել է Կարասինը:

Միջոցառմանը ներկա էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի Հայ Առաքելական եկեղեցու եւ Նոր-Նախիջեւանի թեմի արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, Պետական Դումայի պատգամավորներ, Ռուսաստանում հավատարմագրված ավելի քան 50 արտասահմանյան երկրների դեսպաններ, հայտնի ռուս մշակութային եւ գիտական գործիչներ, հայազգի ռուս ձեռնարկատերեր եւ Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Անկախության օրվա առթիվ ընդունելությունը շարունակվել է Արտեմ Լալայանի ղեկավարությամբ «Ջազ՝ հայկական առոգանությամբ» ծրագրով ջազ բենդի կատարմամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ