News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 22-ին մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Շամոնի ամենամյա Summit of Minds գագաթնաժողովին, որտեղ նա կլինի գլխավոր բանախոսը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ գագաթնաժողովին Հյաստանի նախագահի մասնակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռեւս ամիսներ առաջ:

Շամոնի գագաթնաժողովը նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Այս տարի գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեմաները կլինեն համաշխարհային տնտեսական մակրո միտումները եւ դրանց ազդեցությունը ներդրումների ու տնտեսական ռազմավարության վրա, ինչպես նաեւ այսօրվա եւ վաղվա աշխարհի արագությանն ու անկայունությանը հարմարվելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունները:

Գագաթնաժողովի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա մասնակից մի շարք համաշխարհային խոշորագույն ընկերությունների (Google, Nasdaq, Gallup, McKinsey, Nestlé, Groupe Accor, Publicis եւ այլն) ղեկավարների հետ՝ քննարկելու հայաստանյան բիզնես միջավայրը եւ ներդրումների ներգրավման հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ