News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մի քանի ռուսական բանկերի նախկին սեփականատեր Մատվեյ Ուրինն ազատ է արձակվել գաղութից: Նա դատապարտվել էր խարդախության եւ գործարար Յորրիտ Ֆաասենին ծեծելու համար, որին ԶԼՄ-ներն անվանում էին Վլադիմիր Պուտինի փեսա, հաղորդում է BBC-ն:

Ուրինի ազատման մասին հայտնել է ՆԳՆ-ում աղբյուրը եւ Ուրինի շրջապատի մարդիկ:

Նրա նախկին փաստաբան Գենաձի Շիլոն հաստատել է, որ բանկիրն ազատ է արձակվել: Նրա խոսքով, Ուրինի ժամկետը վերահաշվել են: Հուլիսին Պուտինը օրենք է ստորագրել, որը կրճատում է գաղութներում պատժի կրման ժամկետները մեկուսարանում դատապարտյալի  անցկացված ժամանակի հաշվին:

 «Նրան շինծու գործով 8.5 տարի են տվել: Գործը սարքել է ամենահզոր մարդը: 7 տարի նա նստել է, - ասել է Շիլոն: Ես ենթադրում եմ, որ նա չի մնա մեր երկրում, քանի որ կորցրել է երիտասարդ կյանքից 7 տարի  միայն նրա համար, որ նրա թիկնազորը կանգնեցրել է խուլիգան մրցարշավորդին»:

Օգոստոսին Տամբովի մարզի Ռասկազովսկի շրջանային դատարանը բավարարեց բանկիրի ժամկետը կրճատելու միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 6-ին մարզային դատարանն այն ուժի մեջ թողեց:

Ուրինը ձերբակավեց 2010-ի վերջին: Սկզբում նրան մեղադրում էին  Նիդերլանդների քաղաքացի Յորրիտ Ֆաասենին ծեծելու համար: ԶԼՄ-ները Ֆաասենին անվանում էին Վլադիմիր Պուտինի դստեր ամուսին: Այդ մասին մասնավորապես գրել էր Reuters գործակալությունը եւ ռուսական The New Times ամսագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ