ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Երեւան կգան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»,- գրել է ԱԺ փոխխոսնակը: