News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնարավոր է՝ ԱՄՆ-ն խստացնի Միացյալ Նահանգներում արդեն օրինական բնակվող ներգաղթյալներին վիզաների եւ գրին քարտերի տրամադրման ընթացակարգը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել ներքին անվտանգության նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գերատեսչությունը ներկայացրել է 447-էջանոց փաստաթուղթ, որով նախատեսվում է նախկինում սոցիալական աջակցությունից, այդ թվում՝ Medicaid ծրագրով բժշկական ծառայություններից, սնունդի կտրոններից կամ սոցիալական կացարանից օգտվող հայցորդների մերժում:

Որոշ դեպքերում հայցորդներից 10 հազար դոլար կպահանջեն որպես գրավ հայցը քննարկելիս: Իշխանությունները ցանկանում են նման միջոցառումներով երաշխիք ստանալ, որ հայցորդը կարող է իրեն ինքնուրույն ապահվոել:

Նախաձեռնությունը պետք է հանրային քննարկման դրվի, ինչը կարող է մոտ մեկ տարի տեւել:

2018 թվականի հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ն մինչեւ 30 հազար մարդով նվազեցնում է փախստականներին ընդունելու քվոտան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ