News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը շարունակում է վստահ լինել, որ անկասկած ինքն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ:

«Այս ընտրություններում բացակայում է այն գաղջ մթնոլորտը, որ կար նախկինում»,- այսօր՝ քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակ Զեյնալյանը:

«Ձեռնպահ կմնամ հիմա ընտրախախտումների մասին բարձրաձայնելուց,: Մինչեւ քվեարկության ավարտը դեռ 8 ժամ կա եւ իմ դիրքորոշումը կարող է ազդել արդյունքների վրա: Մենք պետք է ձեռնպահ մնաք նման քայլից, դա ընտրական օրենսգրքի խախտում է»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ քաղաքական ուժ, որի հետ ոչ մի դեպքում չի համագործակցի Երեւանի ավագանիում ընտրություններից հետո, Զեյնալյանն արձագանքեց. «Մենք մեր քարոզարշավն իրականացրել ենք պոզիտիվ լույսի ներքո: Հայաստանում չպետք է լինեն մերժվածներ: Չպետք է լուսանցք մղված լինեն: Որեռւէ մեկին թշնամի չենք դիտարկում, Հայաստանում բոլորը բարեկամներ են: Քաղաքական տարաձայնություններ, տարբերություններ պետք է լինեն, պետք է լինի ընդդիմադիր խոսք, քննադատություն, տեսակետների բախում, բայց չպետք է լինի թշնամություն, հակամարտություն, ինչպես առաջ էր»:

Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե «Իմ քայլը» դաշինքի հաղթանակից հետո կշնորհավորի ոչ թե Հայկ Մարությանին, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Զեյնալյանն ասաց. «Ես գնահատում եմ Նաիրա Զոհրաբյանի հումորը»:

Նա նաեւ ակնհայտ համարեց, որ այս ընտրությունների արդյունքները կարող են կողմնորոշիչ դառնալ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ չի լսել ու տեղյակ չէ նախորդ օրը Աջափնյակում ԲՀԿ շտաբում տեղի ունեցած խուզարկության մասին. «Ես այսօր լուրերի վերնագրերը կարդալով, տեսել եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքը, ըստ այդ հայտարարության, որեւէ հակաօրինական բան չկա, ամբողջը չեմ կարող վերլուծել: Ենթադրությունների հիման վրա չեմ ուզում եզրակացություն անել»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ կամ ոստիկանապետը պետք է բացահայտի իրենց դեմ սուտ մատնություն կատարողներին եւ պատասխանատվության ենթարկի, կամ ոստիկանապետի հրաժարականի հարց են բարձրացնելու, Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Եթե ամեն բան այնպես է, ինչպես ներկայացնում եք, ապա դա ոչ թե զրպարտության եւ պատվի ու արժանապատվության պաշտպանության հարաբերություններ են, այլ այլ իրավահարաբերություններ են: Դարձյալ իրավունքի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ Հայաստան օրենսդրության մեջ կան»:

Հարցին, «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմե՞ն ընտրություններից հետո, նա պատասխանեց. «Քվեարկությունը կավարտվի, արդյունքները կամփոփվեն, ըստ այդմ կտեսնենք, թե ինչ է տեղի ունենալու: Հիմա գնում ենք քվեարկության»:

Այլ հարցերի նա չպատասխանեց՝ նշելով, որ հայտարարություններ կանեն միայն ընտրությունների ավարտից հետո, որ չազդեն ընտրությունների ընթացքի վրա. «Քվեարկության ավարտին հանդես կգանք հայտարարությամբ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ