News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամը 11:30-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: 

Ըստ այդմ, նշվում է, որ միջադեպերից երկուսը կապված են եղել ընտրողների ուղղորդման հետ: Դիտորդը, մասնավորապես, հայտնել է, որ 08:00-ին Շենգավիթի 8/39  տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից եւ մոտեցել են այդ ավտոմեքենային:

Աջափնյակ վարչական շրջանում մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) 6/8 տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետեւ մուտք է գործել տեղամասային կենտրոն եւ հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյոք ամեն ինչ կարգին է, թե՞ ոչ, ապա հեռացել է տեղամասից:

Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս:

Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է՝ անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս, եւ կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին նկատեն տեղամասի տարածքում:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը, Արաբկիր վարչական շրջանի 4/28 տեղամասը: Առաջին երկու ընտրատեղամասերում գրանցվել է չորսական խախտում, երրորդ ընտրատեղամասում՝ 3 խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ