News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Չեմ բացառում, որ փոխադարձ համաձայնությամբ են կառավարության մաս կազմող ուժերը միմյանց քննադատում եւ բեւեռացնում դիրքորոշումները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով փաստին, որ նախընտրական քարոզչության ընթացքում իշխանության մազ կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները սուր քննադատության էին ենթարկում իրար:

«Սա նույն կառավարությունն է, այդ մարդիկ  նստում են կլոր սեղանի շուրջ միասին: Նույն գործընկերներն են: Չեմ բացառում, որ քարոզչական մտայնության մեջ են նաեւ փորձում ընդգծել այդ բեւեռացումը: Չենք կարող բացառել, որ դրանք ինչ-որ կեղծ գործողություններ լինեն»,-ասաց Փոստանջյանը՝ հավելելով. «Եթե նրանք մեկը մյուսին մեղադրում են, իրենք համատեղ են կրում ընտրությունների անցկացման պատասխանատվությունը, որովհետեւ կառավարության անդամներ են»:

«Երկր ծիրանիի» թեկնածուն նաեւ նշեց, որ ով էլ ընտրվի քաղաքապետ, ինքը կշորհավորի. «Ում ժողովուրդը իր քվեն հանձնի, մենք կշնորհավորենք եւ պահանջելու ենք այդ լիազորությունների շրջանակում ծրագրերի իրականացում: Քաղաքապետը ծառայություն մատուցող անձ է եւ պետք է իրագործի այն ծրագրերը, որոնք խոստացել է իրականացնել»:

Հիշեցնենք, որ քարոզարշավի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ այս պայքարում կան սեւեր ու սպիտակներ, հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ ուժեր, որ կանգնած են հեղափոխության կողքին, գաղտնի բանակցում են ՀՀԿ-ի հետ, եւ նրանք, որոնք դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ձայն չպետք է ստանան: Իր հերթին ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն կոշտ քննադատության ենթարկեց «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին: Որոշակի հակադրություն առաջացավ նաեւ «Իմ քայլը» դաշինքի եւ «Լույս» դաշինքի ներկայացուցիչների միջեւ:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ընթանում են Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք կտեւեն մինչեւ երեկոյան 20.00-ն: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:

Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ