Երեւանի ավագանու ընտրություններում ԿԸՀ-ն առցանց ռեժիմով սկսել է ամփոփել քվեարկության արդյունքները: Ժամը 01.00-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 30,06 տոկոսը (475 ընտրատեղամասերից հաշվարկվել է 152-ի տվյալները):
Ըստ այդմ, «Իմ քայլը» դաշինքը ստացել է 81,21% (90413 ձայն), երկրորդ տեղում ԲՀԿ-ն է, որն ստացել է 6,72 տոկոս (7479 ձայն)։ Երրորդ տեղում «Լույս» դաշինքն է՝ 5,06% տոկոս ձայներով (5632 ձայն):
4-րդ տեղում ՀՅԴ-ն, որն ստացել է 1,68 տոկոս: «Երկիր ծիրանին» ստացել է 1,40 տոկոս ձայն:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան:
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: