News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ընտրությունների օրը ԿԸՀ-ն նախապես տեղեկացել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչները ցանկանում են լռության օրը (սեպտեմբերի 22-ին) մամուլի ասուլիս հրավիրել, եւ փորձել են կանխել այն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նշենք, որ այդ ասուլիսում հայտարարվել էր, որ ԲՀԿ-ն նախօրեին գումար է բաժանել իրենց նախաձեռնած ֆլեշմոբի մասնակիցներին:

Տիգրան Մուկուչյանի խոսքով, իրենք զանգահարել են եւ հորդորել են չիրականացնել նման ասուլիս: «Տեղեկացնեմ, որ մամուլի ասուլիսի մասին տեղեկատվություն մինչև ասուլիսը տեղադրվել էր էլեկտրոնային հարթակում, և մինչ սկսելը փորձեցինք կապ հաստատել նրանց հետ՝ հիշեցնելու քարոզչության արգելքի սկզբունքը և ձեռնպահ մնալ որոշակի արտահայտություններից, որ կարող են որակվել հակաքարոզչություն»,-ասաց նա՝ հավելելով, որ երբ զանգահարել են, արդեն ասուլիսը մեկնարկել էր, և զրույցը չի կայացել:

«Դրանից հետո ասուլիսին որոշակի գնահատականներ հնչեցին, որոնց մասին ձեռնպահ կմնամ տեսակետ ներկայացնելուց: Դրանից հետո եղել է հեռախոսազրույց նախ տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ, որը տեղեկացնում էր, որ այդ սրահում տեղի է ունենում ասուլիս, ինչի մասին արդեն տեղեկացված էինք: Այսպիսով` հանձնաժողովը ծանոթ էր երկու կողմերի դիրքորոշումներին, բայց որպես այդպիսին արարքն արդեն ավարտված էր»,-ասաց Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց, որ ԿԸՀ-ն նախնական աշխատանքային քննարկում է կազմակերպել. «Իմ մոտեցումն այն էր, որ վարույթ հրավիրվի, ուսումնասիրվի, բայց այն որպես այդպիսին ավարտված արարք էր, հետեւաբար, վարույթի հրավիրումը կարող էր հարթակ դառնալ, որտեղ կողմերը պետք է գային, ներկայացնեին տեսակետներ: Ակամայից կոչ անելով զերծ մնալ լռության օրը քարոզչություն իրականացնելուց՝ մենք ինքներս, կարող էինք դառնալ մի հարթակ, որ այդ պրոցեսը վերածվեր քարոզչության կամ հակաքարոզչության»,-ասաց ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ քվեարկության օրը ձեռնպահ են մնացել հարցի քննարկումից, իսկ հետագայում նախատեսում են այդ հանգամանքներով պայմանավորված վարույթ իրականացնել:

«Երբ նման քարոզ է տեղի ունենում անկախ նրանից, թե Ընտրական հանձնաժողովները կազմում են արձանագրություն, թե ոչ, կողմը կարող է ուղղակի դիմել վարչական դատարան»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԲՀԿ-ի կազմակերպած ֆլեշմոբի մասնակիցներից ոմանց փող է բաժանվել: ԲՀԿ-ի ակտիվիստները՝ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ մտել էին ասուլիսի սրահ եւ փորձել էին խափանել ասուլիսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ