News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Տնտեսական ոլորտում հայ-կիպրական կապերի խորացման ու առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը վարչապետ Փաշինյանը  քննարկել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի և կիպրոսյան հիմնախնդիրների՝ խաղաղ բանակցություններով լուծման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել հայ-կիպրոսյան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ քաղաքական համագործակցության բարձր մակարդակից:

Նիկոս Անաստասիադիսը ջերմորեն է խոսել Հայաստանի և հայ ժողովրդի մասին ու ընդգծել, որ մեծապես կարևորում է երկկողմ գերազանց բարեկամական կապերի հետագա խորացումն ու ընդլայնումը:

Հայաստանի վարչապետը և Կիպրոսի նախագահն առևտրատնտեսական կապերի ընդլայնման գործում անհրաժեշտ են համարել բիզնես ֆորումի անցկացումն ու այդ ուղղությամբ քայլերի իրականացումը:

Նրանք կարեւորել են նաեւ Կիպրոսի հայ համայնքի դերը և համոզմունք հայտնել, որ այն կարող է կամուրջ դառնալ հատկապես տնտեսական փոխգործակցությունը զարգացնելու հարցում:

Նիկոս Անաստասիադիսը վարչապետ Փաշինյանին հրավիրել է Կիպրոս՝ իրեն հարմար ժամանակահատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ