News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը արագացված տեմպերով մշակում է գերձայնային սավառնող  ռումբեր, որոնք նախատեսված են երկար հեռավորությունների թիրախները խոցելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով The Japan Times-ին, հաղորդում է, որ դրանք ենթադրվում է 2026-ին սպառազինության մեջ ընդգրկել՝ 7 տարի ավելի շուտ, քան նախատեսվում էր:

Սավառնող ռումբը կարձակվի որպես հրթիռի գլխավոր մաս եւ մեծ բարձրության վրա կառանձնացվի նրանից: Ռումբը թիրախին կմոտենա գերձայնային արագությամբ, ինչը շատ կժդվարացնի նրան ոչնչացնելը, կարծում են ճապոնական գերատեսչությունում:

Սավառնող ռումբերով հրթիռները կարձակվեն ցամաքային կառույցներից: Նրանց հեռահարության գործողությունը դեռ չի նշվում, սակայն թերթի տվյալներով, այն շատ մեծ չի լինի: Դա թույլ է տալիս նման սպառազինություններն օգտագործել որպես հարձակողական, ինչը  հակասում է Ճապոնիայի խաղաղության դրույթներին, նշում է թերթը:

Սավառնող ռումբերով արձակման սարքերը առաջին հերթին ենթադրվում է տեղադրել Արեւելաչինական ծովում: Տոկիոն այս կապակցությամբ չի բացառում Պեկինի հետ հակամարտությունը, որը հավակնում է այդ շրջանում տեղակայված Սենկակու արշիպելագին, որն այժմ գտնվում է Ճապոնիայի վերահսկղության տակ: Բացի սավառնող ռումբերից, Տոկիոն սկսում է նաեւ մշակել սեփական գերձայնային թեւավոր հրթիռ, որը քիչ տեսանելի կլինի հնարավոր հակառակորդի ռադարների համար:

Օգոստոսի վերջին Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը որոշել է  հաջորդ ֆինանսական տարվա համար ռեկորդային բյուջե պահանջել` 5.29 տրիլիոն իեն (48.1 մլրդ դոլար): Սա գրեթե 2 տոկոսով ավելի է, քան ընթացիկ ֆինանսական տարում: Նշվում է, որ առաջին հերթին լրացուցիչ միջոցների հատկացումը կապված է ԱՄՆ-ից երկու ցամաքային Aegis Ashore ՀՀՊ համալիրների ձեքբերման հետ, որոնք նախատեսվում է առաջիկա հինգ տարիների ընթացքում տեղակայել Ճապոնիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ