News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանում չեխական արտադրության ֆիլմերը երբեք չեն ցուցադրվել. Հայ հանդիսատեսը սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը առաջին անգամ հնարավորություն կունենա ակնդրելու չեխական եւ չեխոսլովական կինոն Երեւանի Մոսկվա կինոթատրոնում։

Չեխական եւ չեխոսլովակ կինոյի օրերի կազմակերպման առիթը Չեխոսլովակիայի անկախության հռչակագրի 100-րդ տարեդարձն է։ Ֆիլմերի ընտրությունը պայմանավորված է հենց այս տարեդարձով, եւ դրանք ոչ միայն կինոարվեստի գլուխգործոցներ են, այլեւ պատմական այն իրադարձությունների վկայությունները, որոնց միջոցով Չեխոսլովակիան, իսկ հետագայում՝ Չեխիան, ստիպված են եղել անցնել։

Կինոյի օրերը կմեկնարկեն սեպտեմբերի 27-ին՝ «Մասարիկ» կենսագրական ֆիլմով՝ Յան Մասարիկի մասին, ով եղել է Արտաքին գործերի նախարար եւ Չեխոսլովակիայի առաջին նախագահի որդին։ 2016թ-ին թողարկված այս ֆիլմը, որ հաղթել է Չեխական կինոյի բազմաթիվ մրցանակներ՝ ամենատարբեր անվանակարգերում, նկարագրում է Յան Մասարիկի կյանքի երեք տարիները (1937-1939թթ.)՝ անհանգիստ պատմական ժամանակաշրջանի ֆոնին։ Մինչ նրա անձնական կյանքը հասարակության շրջանում շատերի զարմանքն էր հարուցում, Մասարիկը իր կյանքի ավելի ուշ շրջանում պայքարում է ֆաշիզմի եւ կոմունիզմի դեմ։ Երբ նա 1948թ. վախճանվեց, այդպես էլ չպարզվեց եւ մինչ օրս էլ անհայտ է՝ արդյոք նա ինքնասպանություն է գործել թե սպանվել է իր հակառակորդների կողմից։

Միջոցառմանը ցուցադրվող այս առաջին ֆիլմին կհաջորդեն մի շարք ֆիլմեր, որոնք, չնայած իրենց թողարկման տարեթվին, որեւէ կերպ չեն կորցրել իրենց որակն ու արդիականությունը։ 1937թ-ին նկարահանված «Սպիտակ հիվանդություն» ֆիլմը երեւակայական երկրի մասին է, որը հիշեցնում է նացիստական Գերմանիան, որտեղ անհայտ ծագմամբ հիվանդությունը կանգնեցնում է մի բժշկի, ով գիտի՝ ինչպես բուժել հիվանդությունը, մի բարդ երկընտրանքի առջեւ պե՞տք է արդյոք բուժել բոլոր հիվանդներին հավասարապես, երբ հզոր Մարշալը պատրաստվում է պատերազմի։ 1968թ-ի «Դիակներ հրկիզողը» ֆիլմը, կարելի է ասել, գտնվում է սեւ կատակերգության եւ սարսափի ժանրերի եզրագծին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մի խելագար դիակներ հրկիզող հավատում է, որ հրկիզումը ազատում է աշխարհիկ տառապանքներից, եւ որոշում է այդպիսով փրկել աշխարհը։ 1970թ-ին նկարահանված «Ականջը» ֆիլմը ներկայացնում է 1950-ականները, երբ իրադարձությունների ընթացքը ստիպում է մի բարձրաստիճան պաշտոնյայի եւ իր կնոջը հավատալու, որ իրենց իսկ կառավարությունը հետեւում է իրենց։ 1996թ-ին արտադրված «Գողտրիկ անկյուն» ֆիլմը քաղցր ու թախծոտ կատակերգություն է, որը տեղի է ունենում Պրահյան գարնան տարեթվին՝ 1968թ-ին։ Մի ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները եւ տարաձայնությունները ցույց են տալիս ազատության եւ կոմունիստական համոզմունքների միջեւ գոյություն ունեցող լարվածությունը՝ խորհրդային ուժերի՝ Չեխոսլովակիա ներխուժման նախօրեին։

Չեխիայի դեսպանատունը հրավիրում է բոլոր կինոդիտողներին ակնդրելու այս ֆիլմերը Մոսկվա կինոթատրոնում՝ անվճար։ Բացման ֆիլմը կցուցադրվի ժամը 19։00-ին, իսկ մյուս ֆիլմերը՝ 18։30-ին։ Բոլոր ֆիլմերից առաջ կցուցադրվի փոքրիկ վավերագրական տեսաֆիլմ՝ Չեխոսլովակիայի կազմավորման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ