News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այն ուժերը, որոնք կառավարության մեջ են, իշխանություն են համարվում, իսկ մնացյալը՝ ընդդիմություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Սեպտեմբերի 26-ին ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսպիսի կարծիք հայտնեց «ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը, միաժամանակ, ընդունեց, որ այս իրավիճակը, ըստ էության, անհեթեթ է: «Ընդդիմություն լինելով՝ Հանրապետական կուսակցությունը զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի եւ երկու փոխխոսնակների պաշտոնները: Սակայն սա արդեն այլ հարց է»,- հավելեց Բագրատյանը՝ շեշտելով, քանի որ ընդդիմության ներկայացուցիչն արդեն զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ապա նրա տեղակալ պետք է ընտրվի կամ գործող իշխանության ներկայացուցիչ, կամ ներկայացված այլ քաղաքական ուժերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ