News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Ամերիկյան Dunkin' Brands Group Inc-ը որոշել է հաջորդ տարվանից հրաժարվել իր հիմնական ապրանքանիշի անվանման «փքաբլիթ» բառից:

 Dunkin' Donuts ցանցը, որը կկոչվի պարզապես Dunkin', այժմ  ավելի շատ կենտրոնացած է ըմպելիքների վրա, որոնց բաժինը եկամուտում կազմում է մոտ 60 տոկոս, գրում  է The Wall Street Journal-ը: Dunkin' Brands-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեւիդ Հոֆմանը հայտարարել է, որ ըմպելիքների վաճառքի հիմնական մասը բաժին է ընկնում սուրճին:

Հաջորդ տարվա հունվարից գովազդում, կայքերում, փաթեթավորման եւ այլ արտադրանքներում ընկերությունը կօգտագործի Dunkin անվանումը:

Այնուամենայնիվ, փքաբլիթները «կմնան ապրանքանիշի զգալի մասը», նշել է ընկերությունը, որը աշխարհում տարեկան վաճառում է շուրջ 2,9 մլրդ փքաբլիթ:

Dunkin 'Brands-ի բաժնետոմսերը երեքշաբթի աճել են 1.3 տոկոսով: Ընկերության կապիտալիզացիան այս տարվա սկզբից աճել է 14.3 տոկոսով (մինչեւ  6.1 մլրդ դոլար), մինչդեռ այս ժամանակահատվածում ԱՄՆ-ի Standard&Poor's500 ֆոնդային ինդեքսը  ավելացրել է 9. տոկոսով:

Dunkin' Brands ապրանքանիշը գոյություն ունի 1940-ական թվականներից եւ ներկայումս ավելի քան 20,000 վաճառքի կետեր ունի ավելի քան 60 երկրներում: Նրան է պատկանում  Dunkin' Donuts փքաբլիթների  հայտնի ապրանքանիշը եւ Baskin Robins պաղպաղակի ապրանքանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ