News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրան-Եվրոպա հարաբերություններում ամենակարեւոր խնդիրը միջուկային գործարքի ամրապնդման եւ պահպանման համատեղ ջանքերն են: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մենք պետք է փորձենք համապատասխան գործնական շրջանակների հասնենք այս համաձայնագրի պահպանման եւ լիարժեք իրականացման համար, հատկապես տնտեսական ոլորտում: Բազմակողմանի համաձայնագրերում կողմերի նկատմամբ պարտավորությունների կատարման հարցում պետք է հավասարակշռություն լինի», - ասել է Ռոհանին:

Նշելով, որ Իրանը շահագրգռված է Մեծ Բրիտանիայի հետ տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ նա ասել է, որ երկու երկրների միջեւ բանկային համագործակցության ընդլայնումը կարող է նպաստել տնտեսական, առեւտրային եւ ներդրումային հարաբերությունների զարգացմանը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծել է միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտության կապակցությամբ Թեհրանի եւ Լոնդոնի ջանքերի ու համագործակցության շարունակման կարեւորությունը:

Մեյը նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան ողջունում է Իրանի հետ հարաբերությունների զարգացումը եւ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսության եւ էներգետիկայի բնագավառում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
ԱԷՄԳ-ի ղեկավարը դժգոհ է Իրանի և իր կազմակերպության միջև համագործակցության մակարդակից
Հունվարին Գրոսսին զգուշացրել էր, որ Իրանը բավականաչափ բարձր հարստացված ուրան է կուտակել մի քանի...
Մակրոնը և Սի Ցզինպինը հանդես են եկել Իրանի միջուկային խնդրի խաղաղ լուծման օգտին. լրատվամիջոց
Չինաստանը և Ֆրանսիան հաստատում են, որ ջանքեր կգործադրեն իրանական միջուկային խնդրի քաղաքական...
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Ամենաշատ