News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:

Նա համոզմունք է հայտնել, որ հայ-լեհական հարաբերությունները շարունակելու են ինտենսիվ զարգանալ` հիմնված փոխըմբռնման եւ փոխադարձ հարգանքի վրա: «Ավելին, լիահույս եմ, որ Հայաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցությունը դինամիկ զարգացում կապրի` գլխավորապես հաշվի առնելով Արեւելյան գործընկերությունն ու շրջանակային համաձայնագիրը, որը հաջողվեց ստորագրել Բրյուսելում կայացած գագաթնաժողովին անցյալ տարի»,-նշել է նա:

Հանրապետության նախագահին եւ հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաեւ Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերը, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Կուբայի պետխորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը, Բահրեյնի թագավոր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ