News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատակամ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում, կարծես թե հստակ է: Այդ մասին նա մեկ անգամ եւս հայտարարեց Նյու Յորքից՝ հետընտրական իր ուղերձում: Հստակ է նաեւ, որ դրան կողմ են շատերը, գուցե բացառությամբ ՀՀԿ–ի: Խնդիրը ժամկետներն են:

Վարչապետի հայտարարությանը հաջորդեցին մասնավորաբար ՔՊ–ական պատգամավորներ Ալեն Սիմոնյանի ու Լենա Նազարյանի հապճեպ հայտարարությունները՝ այդ ընտրությունները մինչեւ տարեվերջ անցկացնելու մասին: Իհարկե, դժվար թե նրանք միասին նման հայտարարություն անեին առանց Փաշինյանի իմացության:

Սակայն դժվար է ասել՝ դա արված էր ոգեւորության ազդեցության ներքո՞, թե՞ առկա տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով: Իրականում, մեր տեղեկություններով, իշխանությունների հետ աշխատող մի շարք իրավաբաններ ուղղակի ցնցվել են այս հայտարարություններից: Նրանք որեւէ կերպ չեն պատկերացնում այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է այսքան կարճ ժամկետում ընտրություններ անցկացնել:

Հարցն այն է, որ սահմանադրական առկա նորմերով գնալը վտանգավոր է, իսկ այլ ուղիներ գտնելու եւ իրագործելու համար (այդ թվում՝ հանրաքվեի) ժամանակ է պետք: Մեր աղբյուրի պնդմամբ, իրավաբանների անհանգստությունն այն է նաեւ, որ ստիպված պիտի լինեն քաղաքական որոշումներին իրավական փաթեթավորում տալ: Իսկ թե ինչպես, առայժմ պարզ չէ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ