News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 27–ին մասնակցել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: ԱԳՆ լրատվական ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի լիիրավ անդամ:

«Մենք գիտակցում ենք մեր հավաքական մշակութային ժառանգության, վայրերի, նյութական և ոչ նյութական ժառանագության խոցելիությունը: Այդ ժառանգությունը պետք է պաշտպանել, և հենց այդ պատասխանատվությամբ է, որ ցանկանում ենք միասին աշխատել՝ գործելով որպես ֆորումի շատ ակտիվ անդամ», - նշեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ