News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի արտաքին գործերի նխարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, առավել թույլ զարգացած երկրների, ցամաքով շրջապատված զարգացող երկրների և զարգացող փոքր կղզի-պետությունների հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեկիտամոելոա Կատոայի հետ:

Կողմերը քննարկել են դեպի ծով ելք չունեցող երկրների` արտաքին աշխարհի հետ կայուն հաղորդակցության ապահովման հետ կապված հարցերը՝ ընդգծելով տարածաշրջանային համագործակցության, բոլոր երկրների ներգրավվածության ապահովման ու տարանցման երկրների մասնակցության ապահովումը դեպի ծով ելք չունեցող երկրների խնդիրների լուծման հարցում:

Որպես կայուն և ներառական զարգացման քաղաքականության խթանմանն ուղղված քայլ զրուցակիցները կարևորել են դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ու դրա շրջանակներում ընթացող միջկառավարական գործընթացների իրականացումը: Նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող և երկու հարևանների կողմից փակ սահմանով երկրի համար առանցքային նշանություն ունեն շարժունակությունը և փոխադրումների ապահով իրականացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ