Երեւանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են SHAMSHYAN.com-ից։
Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիեւյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ եւ հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքեւի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա եւ իրեն ցած նետել:
Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է՝ Երեւանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի ուսանող: