News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը

Երեւանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի 16-ամյա ուսանողուհին Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են SHAMSHYAN.com-ից։

Ոստիկանության Երեւանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Կիեւյան կամրջի վրա ծառայություն կատարելիս են եղել, նրանց են մոտեցել մի խումբ քաղաքացիներ եւ հայտնել, որ մի աղջիկ բարձրացել է կամրջի ներքեւի հատվածում գտնվող աստիճանավանդակների վրա եւ իրեն ցած նետել:

Ոստիկանության ծառայողները նրան պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի բնակիչ, 16-ամյա Աննա Չ.-ն է՝ Երեւանում գործող քոլեջներից մեկի 2-րդ կուրսի ուսանող:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Շենգավիթ» ԲԿ-ում արձանագրվել է ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպք
Նշանակվել է համապատասխան փորձաքննություն․․․
ՄԻԵԴ-ը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ երկու գործով խախտումներ չի հայտնաբերել
ՄԻԵԴ-ը միաձայն գտավ, որ Սահակաշվիլիի առնչությամբ 18-րդ հոդվածի 1-ին և 3-րդ (դ) մասերը (արդար դատաքննության իրավունք) չեն խախտվել...
Մեքենան վարել էր առանց վարորդական վկայականի.10 հազար դրամ էր դրել պարեկային մեքենայի նստատեղին, որի համար ձերբակալվել է
Մայիսի 23-ին, կեսգիշերն անց, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում…
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենայի հրկիզման դեպքը բացահայտվել է
ՆԳՆ Սյունիքի մարզի փրկարար ծառայության ծառայողների և քաղաքացիների կողմից հրդեհի տարածումը կանխվել էր…
Ցյուրիխի մոտ մերկ տղամարդը այգում հարձակվել է մարդկանց վրա եւ սպանել վազող կնոջը
Ցյուրիխի լճի մոտ ձերբակալել են մերկ տղամարդու...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 94 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ