News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի Mayman Aerospace ընկերությունը ներկայացրել է արհեստական ​​ինտելեկտով հագեցած նոր տեսակի ուղղահայաց թռիչք և վայրէջք կատարող (HS VTOL) Razor ռեակտիվ թռչող սարքի հայեցակարգը: Թռչող սարքի կիրառման շրջանակը տատանվում է դեղերի առաքումից մինչև Hellfire հրթիռներով օդային հարձակումներ:

Razor-ն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել որպես օդաչուի համար թռչող մոտոցիկլետ, սակայն Mayman Aerospace-ը այն վերափոխել է մարտական ​​անօդաչու թռչող սարքի: Սարքը հագեցած կլինի տարբեր տեսակի ծանր վառելիքով աշխատող չորս պտտվող տուրբինային շարժիչներով:

Razor-ը՝ մոդիֆիկացիայից կախված, ներքին խցիկում կամ արտաքին կախոցով կկարողանա տեղափոխել 45-ից մինչև 450 կգ օգտակար բեռ՝ մինչև 6000 մ բարձրության վրա մինչև 800 կմ/ժ արագությամբ: Թռիչքի և վայրէջքի համար նրան բավական է 3 x 3 մ տարածք: Razor-ը նաև կկարողանա սավառնել օդում, իսկ AI նավիգացիայի և Skyfield կառավարման ծրագրի շնորհիվ ինտեգրված է այլ հետախուզության և հսկողության համակարգերի հետ:

Mayman Aerospace-ը նախատեսում է արտադրել մի քանի տեսակի Razor տարբեր առաքելությունների համար, որոնց թվում՝ ռազմական և հումանիտար բեռների առաքում, անօդաչու թիրախի գործառույթ, իսկ եթե բեռի փոխարեն մարտագլխիկ տեղադրվի, Razor-ը կվերածվի էժան թևավոր հրթիռի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ