News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին, ժամը 10.30-ին, թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Աբովյան փողոցի թիվ 47 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 15.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 48 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Քրիստափորի փողոցի թիվ 16/1 հասցեի մոտ իրար են բախվել «Գազ» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ռենո»-ն, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ «Ռենո»-ի 3 ուղեւորները:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 16.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ.Քոչարի փողոցի թիվ 23 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Աշխաբադի եւ Մ.Բաբաջանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 27-ին, ժամը 22.00-ին, «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆլորիդայում շնաձուկը հարձակվել է կնոջ և դեռահասների վրա, աղջնակը կորցրել է 2 վերջույթները
Շնաձկան հարձակումից վիրավորվել են մի կին և երկու աղջիկ...
Կինը ոստիկաններին հայտնել է, որ փորձել են իր տնից գողություն անել, հիմա էլ գողը մոտակայքում է
Արշալույսի 21-ամյա բնակիչը փորձել է գողություն անել գյուղի տներից մեկից, բայց տանտիրուհին տեսել է...
Եմենի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել
Շարունակվում են 140 մարդու որոնումները...
Բերդ քաղաքում քաղաքացին վճարել է կեղծ 5-հազարանոց թղթադրամով. Նա բռնվել է
Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել...
Խարբերդում գողացել էին «ջրառի» խողովակները եւ նույն օրը վաճառել գունավոր մետաղների ընդունման կետում
Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ...
Կրասնոյարսկի լրագրողը դատապարտվել է երեք տարվա հարկադիր աշխատանքի` զինկոմի հարձակումից հետո
Դրանից հետո Շելկովնիկովայի մոտ հեմատոմա է ախտորոշվել, սակայն Նեչիպորենկոն դատի է տվել նրան՝ ասելով, որ քունքին կապտուկ է ստացել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ