Մայրաքաղաքում շարունակվում է բալետային փառատոնը:  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Երևան բալետ ֆեստ»-ի երրորդ օրը հանդիսատեսին մատուցեց «Կարապի լիճ» ներկայացումը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Թումանյանի անվան զբոսայգու բացօթյա դիտումներին շտապում են փոքրերն ու մեծերը: Առանձին հրավիրվել են նաև քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համատեղ սոցիալական ծրագրերում ընդգրկված տարեցները:

Բալետային փառատոնը կամփոփվի հունիսի 5-ին՝ Թբիլիսիի թատրոնի գալա ծրագրով:

Լուսանկարներ՝ «Երևան բալետ ֆեստ»-ից.