Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնն ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի մեջ՝ կապված Binance կրիպտոբորսայի վրա լայնածավալ կիբերհարձակմանը Փհենյանի առնչության մասին ՀԴԲ-ի հայտարարության հետ։

«Այս խոշորագույն իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ը կրկին դիմել է իր սիրած սադրանքին՝ այն կապելով մեզ հետ», - ասվում է Կիմ Յո Չժոնի հայտարարության մեջ, որը հրապարակել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Կիմ Յո Չժոնի կարծիքով՝ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնցով «փորձում են վարկաբեկել» ԿԺԴՀ-ն՝ ներկայացնելով այն որպես «կիբերհանցագործության պետություն», «անհիմն անհեթեթություն» են։

«ԱՄՆ-ը մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ իբր մենք ենք մեղավոր աշխարհում ամենուր տեղի ունեցող կիբերխարդախությունների համար, և սա ակնհայտորեն լուրջ քաղաքական սադրանք է մեր դեմ», - ընդգծել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Binance կրիպտոբորսայի վրա լայնածավալ կիբերհարձակման և ավելի քան 6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի հափշտակության պատասխանատվությունը կրում է ԿԺԴՀ-ի հետ կապված TraderTraitor հաքերային խմբավորումը։