ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքին հետևել Վաշինգտոնում գտնվող իր պաշտոնական նստավայրից, հայտնում է NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելլի Մեյերը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցչին։
«Նախագահ Թրամփը վաղը երեկոյան ընտրությունների արդյունքներին կհետևի Սպիտակ տնից, ինձ հայտնել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը», - գրել է Մեյերը X սոցիալական ցանցում։
Ընտրությունները, որոնց ընթացքում ամերիկացիները կորոշեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը, ինչպես նաև Սենատի 35 տեղերի ճակատագիրը, կկայանան նոյեմբերի 3-ին։ Այժմ Կոնգրեսը փոքր առավելությամբ վերահսկում են հանրապետականները։



























