Հոկտեմբերի 31-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Գետափ գյուղում բախվել են «ԳԱԶ-53» մակնիշի ավտոքարշակը, «Opel» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել և «Opel»-ն ամբողջությամբ, իսկ ավտոքարշակը՝ մասնակիորեն, վերածվել են մոխրակույտի։

Դեպքի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։