ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել:

«Աշխատանքային այցով ժամանեցի Բրյուսել»,– Facebook–ի իր էջում գրել է Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Նշենք, որ վարչապետը կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: