ՀՀ պետբյուջեից վարչապետի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել 24 մլրդ 250 մլն 396 հազար դրամ։ Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Հատկացվող գումարը 1 մլրդ 656 մլն դրամով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Վարչապետի աշխատակազմը նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր։ Մասնավորապես՝ պետական հատվածի արդիականացման ծրագիրը։ Նախատեսվում է պետական կառավարման համակարգի արդիականացում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման միջոցով»,- նշել է Մակունցը։