Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի օրվա առևտրային նստաշրջանն ավարտել են տարաբնույթ դինամիկայով. S&P 500-ը և Nasdaq-ը նվազել են, մինչդեռ Dow Jones-ն աճ է գրանցել։

Շուկայի վրա հիմնական բացասական ճնշումն գործադրել է տեխնոլոգիական և էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի գնանշումների անկումը։

Ընդհանուր առմամբ, այս շաբաթ ներդրողների ուշադրության կենտրոնում կլինեն Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, ԱՄՆ աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև մի շարք խոշոր ընկերությունների եռամսյակային հաշվետվությունները։

LSEG-ի տվյալներով՝ S&P 500 ինդեքսում ընդգրկված ընկերությունների շահույթը երրորդ եռամսյակում աճել է ավելի քան 30%-ով, ընդ որում՝ այդ աճի զգալի մասն ապահովել են արհեստական բանականության ոլորտի խոշորագույն խաղացողները։

Marvell Technology-ի բաժնետոմսերի գինն ընկել է 12,7%-ով։ Չիպեր արտադրող ընկերությունը հայտարարել է տվյալների կենտրոնների համար օպտիկական լուծումներ մատակարարող Lumentum Holdings-ը գնելու մասին, որի ընդհանուր արժեքը, ներառյալ պարտքը, գնահատվել է 115 մլրդ դոլար։ Գործարքը, որը տեխնոլոգիական հատվածի պատմության մեջ խոշորագույններից մեկն է, ամբողջությամբ կվճարվի բաժնետոմսերով։ Lumentum-ի արժեքը գահավիժել է 18,6%-ով։

Oracle Corp.-ի շուկայական կապիտալիզացիան կրճատվել է 8,8%-ով այն լուրերի ֆոնին, թե ծրագրային ապահովում մշակող ընկերությունը նախատեսում է թողարկել 10 մլրդ դոլարի բաժնետոմսեր, ինչպես նաև տեղաբաշխել նույն գումարի պարտատոմսեր։

Intel Corp.-ի բաժնետոմսերը շարունակել են անկումը՝ մեկ օրում կորցնելով 8,8%։ Ուրբաթ օրն ընկերությունը գրանցել էր գնանշումների վատագույն անկումը 1980-ական թվականներից ի վեր՝ 28,6%-ով, այն բանից հետո, երբ համակարգչային բաղադրիչների աշխարհի առաջատար արտադրողներից մեկի կանխատեսումը հիասթափեցրել էր ներդրողներին։

Եռամսյակային հաշվետվությունների հրապարակմանն ընդառաջ Apple Inc.-ի, Palantir Technologies-ի և Advanced Micro Devices-ի արժեթղթերի գնանշումները նվազել են համապատասխանաբար 1,8%-ով, 3,1%-ով և 7,5%-ով։

Nvidia Corp.-ի բաժնետոմսերի գինը նվազել է 1,3%-ով, Qualcomm Inc.-ինը՝ 1,6%-ով, Micron Technology Inc.-ինը՝ 5,8%-ով, Analog Devices Inc.-ինը՝ 1%-ով, Applied Materials-ինը՝ 4%-ով, Microsoft Corp.-ինը՝ 2,8%-ով, International Business Machines-ինը՝ 2,1%-ով, Alphabet Inc.-ինը՝ 0,3%-ով։

Էժանացել են նաև նավթարդյունահանող ընկերությունների արժեթղթերը, այդ թվում՝ Chevron Corp.-ինը՝ 3,3%-ով, Exxon Mobil-ինը՝ 4,1%-ով, ConocoPhillips-ինը՝ 4,7%-ով։

Մինչդեռ Marriott International-ի բաժնետոմսերը թանկացել են 4,3%-ով։ Աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցի օպերատորի շահույթն ու հասույթը հուլիս-սեպտեմբերին գերազանցել են վերլուծաբանների սպասումները, բացի այդ՝ ընկերությունը բարձրացրել է 2026 թվականի իր կանխատեսումը։

Զգալիորեն աճել է նաև ավիաընկերությունների արժեքը, ներառյալ United Airlines Holdings-ինը՝ 4,8%-ով, Delta Air Lines-ինը՝ 4,1%-ով, American Airlines Group-ինը՝ 3,8%-ով, Southwest Airlines Co.-ինը՝ 3,6%-ով։

Amazon.com Inc.-ի և Boeing Co.-ի բաժնետոմսերի գնանշումներն աճել են 2,2%-ով, Sherwin-Williams Co.-ինը՝ 5,9%-ով, Home Depot Inc.-ինը՝ 3,6%-ով, Walmart Inc.-ինը՝ 3,4%-ով, DoorDash Inc.-ինը՝ 6,2%-ով։

Morgan Stanley-ի վերլուծաբանները կարծում են, որ հունիսին ԱՄՆ շուկայում սկսված սրբագրումը թևակոխել է եզրափակիչ փուլ։ Նրանց կարծիքով՝ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրությունները պետք է օգնեն վերացնել շուկայի վրա ճնշում գործադրող անորոշության գլխավոր գործոններից մեկը։

Պատմականորեն այնպես է դասավորվել, որ ընտրություններից հետո վեց ամսվա ընթացքում խոշոր ընկերությունների բաժնետոմսերը թանկանում են միջինը 15%-ով։ Ընդ որում, ինչպես նշել են բանկում, ներդրողները գների մեջ արդեն իսկ հաշվի են առել դեմոկրատների հաղթանակը։

Dow Jones Industrial Average ինդեքսը երկուշաբթի օրն աճել է 213,67 կետով (0,41%-ով) և կազմել 51983,98 կետ։

Միևնույն ժամանակ, Standard & Poor's 500-ի ցուցանիշն առևտրի արդյունքներով նվազել է 38,67 կետով (0,51%-ով)՝ հասնելով 7541,4 կետի։

Nasdaq Composite ինդեքսն իջել է 272,68 կետով (1,07%-ով) և նստաշրջանն ավարտել 25164,32 կետի նշագծին։