ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով WhatsApp և Telegram հարթակներում կեղծ օգտահաշիվներ են բացվել։

«Խնդրում եմ չպատասխանել դրանցից ստացվող զանգերին ու հաղորդագրություններին, չանցնել ուղարկված հղումներով և չտրամադրել անձնական տվյալներ։

Արգելափակեք այդ օգտահաշիվները (Block) և նշեք որպես խարդախություն կամ սպամ (Report)։

Եղե՛ք զգոն և մի՛ տարածեք դրանցից ստացված հաղորդագրությունները»,- գրել է նախարարը։