News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի Ինդոնեզիայում 5,1 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի  ունեցել: Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով, ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 282 հազար բնակչությամբ Պալու քաղաքից 101 կմ հյուսիս-արեւմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Տուժածների եւ ավերվածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Սեպտեմբերի 28-ին Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի էր ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, երկու օրվա ընթացքում արձանագրվել է  մոտ 170 կրկնվող ցնցում:

Ուժեղ ստորգետնյա ցնցումները դարձել են ցունամիի առաջացման պատճառ, որի ընթացքում ալիքների բարձրությունը 3-5 մ է կազմել: Վերջին տվյալների համաձայն, աղետի հետեւանքով զոհվել է ավելի քան 1,2 հազար մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Բացի դրանից, առնվազն 16 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները, հազարավոր տներ, հյուրանոցներ եւ առեւտրի կենտրոններ ավերվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ