News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրոպայի խորհրդի այն հինգ երկրներից է, որոնց դատական համակարգի բյուջեն բնակչության մեկ շնչի հաշվով ամենացածրն է։ Այս մասին է վկայում եվրոպական երկրներում դատական համակարգի մասին Եվրոպայի խորհրդի նոր զեկույցը։

Բնակչության մեկ շնչի հաշվով բյուջեն կազմում է 8,4 եվրո, ինչը 8 անգամ ցածր է Եվրոպայում միջին բյուջեից։

Հայաստանը նաեւ այն երկրներից է, որոնց 100 հազար բնակչին ընկնում է ամենաքիչ թվով պրոֆեսիոնալ դատավոր (7,7)։ Միեւնույն ժամանակ, զեկույցում ասվում է, որ Հայաստանի դատավորները, երկրում միջին աշխատավարձի հետ համեմատած, բարձր աշխատավարձ են ստանում։ Կարիերայի սկզբում դատավորները ստանում են երկրում միջին աշխատավարձից ավելի քան 4 անգամ բարձր, իսկ կարիերայի վերջում՝ նույնիսկ 8 անգամ բարձր աշխատավարձ։

Ըստ զեկույցի՝Հայաստանում 100 հազար բնակչին ընկնում է 61,9 իրավաբան, ինչը ավելի քան երկու անգամ ցածր է Եվրոպայի միջին ցուցանիշներից։

Ինչ վերաբերում է գենդերային հավասարությանը, ապա Հայաստանում դատախազների միայն 9 տոկոսը եւ իրավաբանների 41 տոկոսն են կանայք։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ