News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր հեղափոխական իշխանությունը նման է մենամարտիկի, որը սեփական հավակնությունների խաթր պատրաստ է նույնիսկ իր արյունը տալ, եւ որի ձեռքում է առաջին կրակոցը՝ հակառակորդին գտնելու հույսով, բայց որից հետո նա կորցնում է իրավիճակի հետագա վերահսկողությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Երեկ ընկերներիս հեղափոխական թեւը սկսել էր Հեղափոխություն 2.0-ի գաղափարական նախապատրաստությունը, «Կարթագենը պետք է կործանվի» ընդհանուր փիլիսոփայական թեզից մինչեւ «Պատգամավորներին կշպրտենք աղբամանները» կոնկրետ սպառնալիքներով։ Այդ ֆոնի վրա, հեղափոխական ճամբարում հնչում էին նաեւ սթափ մտքեր, որ վարչապետի հրաժարականը կարող է բերել նոր «կամիկաձե» վարչապետի նշանակման, երկրի համար անկանխատեսելի հետեւանքներով, եւ եթե նույնիսկ հեղափոխությունը հաղթանակի, նա այս անգամ կարող է ավելի թանկ գին վճարել։ Ակնհայտ է, որ Նիկոլին անվերապահ հետեւող հեղափոխական բանակը այս անգամ լուրջ երկընտրանքի առաջ է կանգնած, եւ պատճառ ունի։

Նախ, հասկանանք, թե ինչու համար է պետք դեկտեմբերին ընտրությունները։ Եթե վերանանաք բոլոր պայմանականություններից եւ մանիպուլյատիվ հռետորաբանությունից, որպեսզի ՔՊ-ն հաղթի մեծ առավելությամբ, եւ Ազգային ժողովում ունենա սահմանադրական մեծամասնություն, կողքից էլ մնա հիմնականում իր կողմից վերահսկվող ընդդիմություն, եւ կարողանա անվերապահ իշխել երկրում։ Եթե ընտրությունները գնան հաջորդ տարի, ՔՊ-ի ռեյտինգը կարող է փոքր-ինչ (բայց ոչ կրիտիկական) ընկնել, եւ այն այլեւս կարող է չհավաքի սահմանադրական մեծամասնություն, թեեւ, մեծ հավանականությամբ, եւս կունենա ձայների կայուն մեծամասնություն, եւ կարող է հանգիստ ձեւավորել սեփական կառավարությունը, թեեւ գուցե ստիպված կլինի հաշվի նստել այլ ուժերի հետ սահմանադրական բնույթի հարցերում։

Այս ոչ մեծ տարբերության համար, հեղափոխական իշխանությունը պատրաստ է հիմա գնալ մեծ ռիսկերի եւ զոհողությունների, մասնավորապես՝

ա) հրաժարվել նոր Ընտրական օրենսգրքից, որի վրա ամբողջ ամառ աշխատել են քաղաքական ուժերը, եւ որ մեզ բոլորիս խոստացված կարեւորագույն քաղաքական փոփոխություններից մեկն է

բ) սրել հարաբերությունները համարյա բոլոր գործող քաղաքական ուժերի հետ, եւ զրկել նրանց ռեսուրսները հետագայում օգտագործելու հնարավորությունից (մասնավորապես, Դաշնակցության դեպքում դա լուրջ կորուստ է արտերկրում)

գ) սրել հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, որոնք արդեն սկսել են արտահայտել իրենց բացասական դիրքորոշումը առանց նոր Ընտրական օրենսգրքի, եւ առանց քաղաքական ուժերի վերակազմավորման համար բավարար ժամանակ տալու ընտրությունների անցկացման վերաբերյալ

դ) եւ վերջապես, ճանապարհ բացելով Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի նշանակման համար, ինչը այսօրվա պայմաններում երկիրը նորից կընկղմի քաոսի մեջ, եւ մեծ հավանականությամբ, այս անգամ արդեն արտաքին ուժերի տարատեսակ միջամտության հնարավորություն կբացի:

Այսօր հեղափոխական իշխանությունը նման է մենամարտիկի (դուելյանտի), որը սեփական հավակնությունների խաթր, պատրաստ է նույնիսկ իր արյունը տալ, եւ որի ձեռքում է առաջին կրակոցը, հակառակորդին գտնելու հույսով, բայց որից հետո նա կորցնում է իրավիճակի հետագա վերահսկողությունը։ Դրա այլընտրանքը բանակցային լուծումն է, որում մասնակիցները հետ են տանում ատրճանակները, եւ փորձում համատեղ պատասխանատվությամբ լուծում գտնել ճգնաժամից, առավել եւս որ փոխզիջումների նորմալ դաշտ կա, կարելի է դրանց շուրջ մարդավարի պայմանավորվել, եւ արդյունքում թե «Կարթագենը կկործանվի» եւ թե Հայաստանը անարյուն եւ, ընդհանուր առմամբ շահած դուրս կգա ճգնաժամից։ Առնվազն ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հատուկ շահ չունեն իրավիճակը սրելու, քանի որ կուզեին տեսնել իրենց նոր Հայաստանի քաղաքական համակարգում, եւ պատրաստ են խելամիտ պայմանավորվածության դեպքում աջակցել ԱԺ ցրմանը:

Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթը դա է վկայում, Դաշնակցությունն էլ մինչ հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ գիշերը, հեղափոխության դեմ որեւէ ընդգծված քայլ չի կատարել եւ ՀՀԿ հետ նույն ճամբարում է հայտնվել, որովհետեւ ՔՊ ագրեսիվ պահվածքը այլ շանս չի թողել։

Մնում է մեղմել ՔՊ միահեծան իշխանության հասնելու հավանականությունները, եւ հենց այստեղ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանա վեր կանգնել սեփական կուսակցության կորպորատիվ շահից եւ ներկայացնել երկրի բոլոր քաղաքացիների շահը։ Հիմա իրենից է կախված, որ Հեղափոխություն 2.0 մահացու մենամարտի փոխարեն, դառնա հայ ժողովրդի իմաստության եւ քաղաքական տաղանդի նոր հանգրվանը, եւ լավ կլինի, որ մենք բոլորս իրեն դրանում օգնենք:

Այդքանով, բոլորիդ բարի օր եմ ցանկանում, մեր հեռացած Մեծի սիրո եւ թախծի խորհրդով լի»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ