News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

25-ամյա եզդի Նադյա Մուրադը սարսափելի փորձություններ է վերապրել Իրաքում ԻՊ ահաբեկիչների մոտ գերի ընկնելով: Այնուամենայնիվ, այս փխրուն աղջիկը չի կոտրվել եւ որոշել է իր կյանքը նվիրել արմատական մարդասպանների ձեռքում հայտնված կանանց եւ աղջիկների փրկության պայքարին:

Որպեսզի պատկերացնենք, թե ինչի միջով է անցել աղջիկը, մի հատված ներկայացնենք նրա «The Last Girl: My Story of Captivity and My Fight Against the Islamic State» գրքից:

«ԻՊ զինյալները երկու շաբաթվա շրջապատումից հետո գրավեցին գյուղը: Ահաբեկիչները բոլոր բնակիչներին հավաքեցին դպրոցական բակում եւ հարցրեցին՝ ուզում են նրանք մուսուլմաններ դառնալ:

Ներկաներից ոչ ոք չդավաճանեց իր կրոնին: Այդ ժամանակ զինյալները բոլոր տղամարդկանց ստիպեցին իրենց համար եղբայրական գերեզման փորել, որի մեջ զանգվածային մահապատժից հետո նետվեցին նրանց մարմինները:

Երիտասարդ կանանց զինյալներն իրենց հետ տարան: Նրանց թվում էր նաեւ 21-ամյա Նադյան: Զինյալները նրան հայտնեցին, որ այսուհետ նա «Իսլամական պետության» սեփականությունն է եւ սեքս ստրկուհու  գործառույթներ է իրականացնելու, իսկ դաշտային հրամանատարներից մեկը ծխախտով այրեց նրա ուսը եւ որովայնը:

Երբ Նադյային այլ աղջիկների մոտ տարան, որոնց նույն դաժան բաժինն էր հասել, նա իմացավ, որ գերուհիներից շատերը պատրաստ են իքնասպան լինել, որպեսզի չհայտվեն ԻՊ-ի գերիների շուկայում:

Փախուստի առաջին փորձից հետո, նրան մեկ շաբաթ ծեծում եւ բռնաբարում էին: Որոշ ժամանակ անց նրան հաջողվեց փախչել եւ նա սկսեց աշխարհին պատմել ԻՊ զինյալների վայրագությունների մասին:

 «Հայերը լավ են հասկանում եզդիներին, քանի որ նրանք էլ են նման ցավ վերապրել», - 2016 թվականի ապրիլին Երեւանում «Ցեղասպանության հանցագործության դեմ» երկրորդ համաշխարհային համաժողովին մասնակցելու ժամանակ լրագրողներին ասել էր Նադյան:

«Ահաբեկիչները մինչ օրս սպանում են եզդի տղամարդկանց, գերի են վերցնում կանանց: Մոտ 10 հազար եզդիներ գերեվարվել են, սպանվել, սակայն մինչ օրս միջազգային կառույցները լուրջ քայլեր չեն ձեռնարկում նրանց փրկության համար», - պատմել է Նադյա Մուրադը, որը հրաշքով փրկվելուց հետո եզդիական ճամբարից մեկնել է Գերմանիա:

Անցյալ տարի Մուրադը աշխարհին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ես միանում եմ հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին եւ բոլոր երկրներին կոչ եմ անում ճանաչել այդ ցեղասպանությունը», - Twitter-ում գրել է նա:

Այսօր Իրաքը պատվում է Նադյա Մուրադին`որպես երկրի առաջին քաղաքացի, որը Նոբելյան մրցանակի է արժանացել: Սակայն Նադյայի համար այն ստանալու գինը չափազանց բարձր էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ